ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը հակաօդային պաշտպանության զորամաս

14 Декабря, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:
Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:

Մասնակցելով զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից և հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться