The welcoming speech of the Deputy-Chief of General Staff, Major-General A. Paityan

for the opening of the main planning conference of the “Cooperative Longbow/Lancer and Bold Lynx – 2008 exercises”, to be held from 14-16 May 2008 14 May 2008, 09:00AM

14/05/2008

Ավելին

Cooperative Lancer/Longbow - 2008 has been launched

On 14 May at the beginning of “Cooperative Lancer/Longbow - 2008” Exercises Main Planning Conference (MPC) the Deputy Chief of the General Staff of Armenian Armed Forces, Major General Arshaluys Paytyan and the Deputy Chief of Staff of Allied Land Component Command Heidelberg, Brigadier General Claudio Verchellotti have had greeting and opening speeches for the participants.

14/05/2008

Ավելին

Պաշտպանության նախարարության ծախսերը պետք է բավարարեն բանակի պահանջները

Ս.թ մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ 2007թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկում: Մինչ քննարկումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում Ս.Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության համակարգի` 2007թ.-ի պահպանման ծախսերով բյուջետային հատկացումները կատարվել են ամբողջությամբ. «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2007թ.-ին, ծախսային ծրագրերն իրականացվել են զորքերի մարտական պատրաստութան և մարտունակության վիճակի ապահովման նպատակով ռազմական և ռազմատեխնիկական այլ միջոցների համալրման և շահագործման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև զորքերի կենցաղային պայմանների բարելավման, զինծառայողների առողջության պահպանման և այլ գործառույթների ուղղությամբ: 2007թ.- հունվարի 1-ի դրությամբ զինծառայողների և քաղծառայողների դրամական ապահովման և աշխատավարձերի չափերն աճել են շուրջ 20 տոկոսով»:

13/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 14-ից 16-ը Երևանում, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր և խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը: Համաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են ներկա լինել բացման հանդիսավոր արարողությանը` մայիսի 14-ին, ժամը 08:45-ին:

13/05/2008

Ավելին

Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում

Ս.թ. մայիսի 12-ից 15-ը, ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության` 2008թ. ծրագրի շրջանակներում, Հայաստան կայցելի Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պատվիրակությունը:

12/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.), որին հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել ժամը 12:40-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջևանի քաղաքային հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է:

12/05/2008

Ավելին

Սեմինար Բրաշովում

Ս.թ. մայիսի 12-ից 17-ը Բրաշովում (Ռումինիա) կանցկացվի «Ճգնաժամերի կառավարում և հակամարտությունների կանխում» խորագրով սեմինար, որին կմասնակցի նաև ներկայացուցիչ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

10/05/2008

Ավելին

Ի գիտություն

Հաստատվել և գործողության մեջ է դրվել «ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը»:

10/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 9-ին, ժամը 9:40, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` մասնակցելու պսակադրման արարողությանը: Այնուհետև, ժամը 10:40, սպայակազմը կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղկեպսակ դնելու Անհայտ զինվորի շիրիմին:

08/05/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

<img width="200" height="125" align="left" src="/UserFiles/Image/naxarar_havaqakayan_1.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:

07/05/2008

Ավելին

NATO EXPERTS ARRIVE IN ARMENIA

On May 6th 2007 a team of NATO experts have arrived in Yerevan on a two-day visit. The goal of the visit is to discuss with Armenian military officials ways to further bilateral cooperation. Special stress will be on expansion of cooperation in military education.

06/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 6-ին ժամը 15:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), որտեղ կծանոթանա զորակոչի ընթացքին, կհանդիպի զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

05/05/2008

Ավելին