Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում

Ս.թ. մայիսի 12-ից 15-ը, ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության` 2008թ. ծրագրի շրջանակներում, Հայաստան կայցելի Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պատվիրակությունը:

12/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.), որին հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել ժամը 12:40-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջևանի քաղաքային հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է:

12/05/2008

Ավելին

Սեմինար Բրաշովում

Ս.թ. մայիսի 12-ից 17-ը Բրաշովում (Ռումինիա) կանցկացվի «Ճգնաժամերի կառավարում և հակամարտությունների կանխում» խորագրով սեմինար, որին կմասնակցի նաև ներկայացուցիչ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

10/05/2008

Ավելին

Ի գիտություն

Հաստատվել և գործողության մեջ է դրվել «ՀՀ զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը»:

10/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 9-ին, ժամը 9:40, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` մասնակցելու պսակադրման արարողությանը: Այնուհետև, ժամը 10:40, սպայակազմը կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղկեպսակ դնելու Անհայտ զինվորի շիրիմին:

08/05/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

<img width="200" height="125" align="left" src="/UserFiles/Image/naxarar_havaqakayan_1.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:

07/05/2008

Ավելին

NATO EXPERTS ARRIVE IN ARMENIA

On May 6th 2007 a team of NATO experts have arrived in Yerevan on a two-day visit. The goal of the visit is to discuss with Armenian military officials ways to further bilateral cooperation. Special stress will be on expansion of cooperation in military education.

06/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 6-ին ժամը 15:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան (Չարբախ), որտեղ կծանոթանա զորակոչի ընթացքին, կհանդիպի զորակոչիկների և նրանց հարազատների հետ:

05/05/2008

Ավելին

Defense Minister S. Ohanyan visits first line of Armenian Azerbaijan border

<img width="200" height="137" align="left" src="/UserFiles/Image/naxarar_sahman_3.jpg" alt=""/>On May 3rd, 2007 Defense minister Seyran Ohanyan traveled to north-eastern province of Tavush where he visited the town of Noyemberian and military units located close to the villages of Koghb and Voskepar.

05/05/2008

Ավելին

Այց` ՌՊՎ շրջանակներում

Ս.թ. մայիսի 6-ից 10-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության փորձագետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Ձեկևիչը` ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական պաշտպանական վերանայման (ՌՊՎ) մեթոդաբանության վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Այցի ընթացքում Ջոն Ձենկևիչը կհանդիպի նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի հետ:

04/05/2008

Ավելին

Փորձագիտական խումբ` Հայաստանում

Ս.թ. մայիսի 5-ից 7-ը Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը` ՀՀ զինված ուժերի ռազմակրթական ոլորտի վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

04/05/2008

Ավելին

Տեսչական խումբ` Հայաստանում

Ս.թ. մայիսի 5-ից 9-ը, Վիեննայի` 1999թ. փաստաթղթի շրջանակներում, Հայաստան կայցելի Ֆրանսիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը` ՀՀ տարածքում նշված շրջանի տեսչություն անցկացնելու նպատակով:

03/05/2008

Ավելին