ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

21 July, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 22-ին, ժամը 11:00 ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (Հասցեն` Մաշտոցի պողոտա 47) տեղի կունենա «Ռուբեժ 2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի և ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի մասնակցությամբ:

Արարողությունը, ինչպես նաև «Ռուբեժ 2008» զորավարժության ողջ ընթացքը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 28 26 30 հեռախոսահամարով: