ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ` կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից:

15/07/2009

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/RD despan-2.jpg" alt=""/>Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Նիկոլայ Պավլովին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում:

11/07/2009

Ավելին

The Minister of Defence Seyran Ohanyan’s Meeting with the Diaspora Youth

On the 10th of July, 2009 in the departmental hall of the RA MoD the meeting of the Minister of Defence with the members of “Depi Hayk” (“Towards Armenia”) foundation took place. Greeting the Diaspora youth from different countries of the world Seyran Ohanyan briefly spoke about the history of the creation of the RA armed forces, singling out the reality that our army was formed in wartime, after the declaration of Armenia’s independence. Independence - achieved due to the united will and dedication of Armenians. <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/spyurk-3.jpg" alt=""/>

10/07/2009

Ավելին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը սփյուռքահայ երիտասարդների հետ

Ս.թ. հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին՝ Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո: Անկախություն, որը ձեռք է բերվել հայ ժողովրդի միահամուռ կամքի և վճռականության շնորհիվ: <img align="middle" src="/UserFiles/Image/spyurk-3.jpg" alt=""/>

10/07/2009

Ավելին

Արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստված հայ սպաների հերթական հոսքը վերադարձել է հայրենիք

Ս.թ. հուլիսի 10-ին Սեյրան Օհանյանն ընդունել է օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում ուսանած հայ սպաներին: Ողջունելով և ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթեց անձնական և ծառայողական հաջողություններ:

10/07/2009

Ավելին

Clarification

The Ministry of Defence is clarifying the recent press publications, particularly on the article “The Citizen of the Russian Federation is Drafted” (“Fourth Power” N 867, 09.07.2009, author: Gohar Veziryan)Relations regarding the acquirement or cessation of RA citizenship, as well as those regarding the legal regime of double-citizenship, are carried out according to the “About the RA Citizenship” RA law passed in 1995.

10/07/2009

Ավելին

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Վերջերս մամուլում հայտնված հրապարակումների, մասնավորապես` «Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն զորակոչում են հայոց բանակ» հոդվածի առնչությամբ («ՉԻ» N 867, 09.07.2009թ., հեղինակ Գոհար Վեզիրյան), ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, ինչպես նաև երկքաղաքացիների իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 1995 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով:

10/07/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 14:30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների` սփյուռքահայ երիտասարդների հետ, ովքեր, ի նպաստ Հայրենիքի զարգացման՝ կամավոր հիմունքներով աշխատում են Հայաստանում: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 13:30-ին` Ալ. Թամանյանի արձանի մոտից:

09/07/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը ստանձնել ցանկացողների համար իր դռներն է բացել ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Վարժարան կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանն ավարտած այն պատանիները, որոնց 15-ամյակը լրանում է դիմելու տարում: Դիմորդները պետք է անցնեն բուժզննում, քննություններ հանձնեն հայոց լեզու, մաթեմատիկա և ֆիզպատրաստություն առարկաներից:

09/07/2009

Ավելին

The “RA Prime-Minister’s Cup – 2009” Championship Winners have been Encouraged

Today Seyran Ohanyan received the football team of the Ministry of Defence - the winners of the “RA Prime-Minister’s Cup – 2009” interdepartmental football championship. Congratulating them for taking the honorable first place, the minister stated that this victory was not by chance because sports play a most important role in the army-life. The effective realization of military issues depends on the high physical readiness of soldiers and officers. <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/football-3.jpg" alt=""/>

06/07/2009

Ավելին

Seyran Ohanyan Receives the Ambassador of Iran in Armenia

On the 3rd of July the RA Minister of Defence Seyran Ohanyan received Mr. Sayed Ali Saghayian – the ambassador of the Islamic Republic of Iran in the Republic of Armenia. S. Ohanyan congratulated the ambassador for the reelection of Mr. Mahmud Ahmadinejad in the presidential elections in Iran, and hoped that Armenian-Iranian bilateral relations will become stronger and will enter a new quality phase of development.

03/07/2009

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին: <img align="middle" src="/UserFiles/Image/iran-despan-3.jpg" alt=""/>

03/07/2009

Ավելին