Գրքի շնորհանդես

6 April, 2010 00:00

Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Ազգային բանակի զինծառայող Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մտավորականներ և այլք:

Գրքում ներկայացված է Արցախյան ազատամարտի լեգենդար զինվոր և հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, հայրենիքի անխոնջ նվիրյալ Մոնթե Մելքոնյանի կերպարը: Հեղինակը հավաքել, ամբողջացրել և գեղեցիկ հրատարակման տեսքով ընթերցողին է ներկայացրել Մոնթեի զինակիցների ու մտերիմների հուշերը: Անշուշտ, ընթերցողներին ներկայացված գիրքը յուրահատուկ հուշարձան է Մոնթեի հիշատակին, ով միշտ ապրում է մեր կողքին` ուրվագծելով հայրենասիրության ու անձնազոհության ճշմարիտ ուղին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն