ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն մշակում է ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծերը։

Կոմիտեի գործունեության մասին

  1. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն մշակում է`
    1.1 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծերը.
    1.2 ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծերը.
    1.3 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագիծը.
    1.4 ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագիծը.
    1.5 պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագիծը.
    1.6 պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգի նախագիծը.
    1.7 ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգի նախագիծը.
    1.8 Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգի նախագիծը.
    1.9 ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների նախագիծը.
    1.10 ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգի նախագիծը.
    1.11 ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկի նախագիծը.
    1.12 գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգի նախագիծը.
    1.13 յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառման կարգի նախագիծը:
     
  2. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն իրականացնում է

    2.1 ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը.
    2.2 ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարումը.
    2.3 ՌԱՀ-ի ոլորտային ծրագրերը.
    2.4 ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը.
    2.5 ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.
    2.6 ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր կնքած կազմակերպության գրանցումը ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում՝ դիմումը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.
    2.7 կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների և առաջադրանքների կատարումը.
    2.8 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կազմակերպումը.
    2.9 ռազմարդյունաբերական կլաստերների ստեղծումը.
    2.10 ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը.
    2.11 ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.
    2.12 ռազմարդյունաբերական բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը.
    2.13 ռազմատեխնիկական համագործակցությունը.
    2.14 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը.
    2.15 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը.
    2.16 զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը.
    2.17 50% և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումը.
    2.18 ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:


Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականությունը
 

  1. պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրա- տեխնոլոգիական ներուժի վերածումը համակարգաստեղծ տեխնոլոգիական գործուն ու նորարարական միջոցի, որը կապահովի ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համապատասխան ՌԱՀ-ի հզորություն, ինչպես նաև տնտեսական զարգացում և կնպաստի հնարավոր ցնցումների դիմակայմանը,
  2. ամրապնդել ՌԱՀ-ի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության նորարարական զարգացման մեջ` որպես բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլային համակարգ,
  3. հասնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի և հատուկ տեխնիկայի ծավալների օպտիմալ հարաբերակցությանը,
  4. ՀՀ ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովում արտերկրի շուկաներում

Ռազմարդյունաբերության զարգացման ծրագիրը
 

  1. ՌԱՀ-ի զարգացման ուղղությունները՝ ըստ գործունեության ձևերի.
  2. ռազմարդյունաբերական արտադրանքի որակի ցուցանիշների համադրումը ստանդարտներին.
  3. ՌԱՀ-ի զարգացման միջոցառումները.
  4. ՌԱՀ-ի արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները.
  5. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցման ենթակառույցների զարգացման միջոցառումները.
  6. ռազմարդյունաբերության ոլորտում կադրերի պատրաստման միջոցառումները.
  7. ՌԱՀ-ի պետական կառավարման և ինքնակարգավորման կատարելագործման միջոցառումները:

Ռազմարդյունաբերական պետական ձեռնարկություններ

«65 ՌԳ» ՓԲԸ
«Պատնեշ» ՓԲԸ
«ԵրՄՄԳ» ՓԲԸ
«Լազերային տեխնիկա» ՓԲԸ
«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ
«Գառնի-Լեռ» ԲԲԸ
«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ՀԿԲ» ՓԲԸ