ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

Անդրանիկ Մակարյան

գեներալ-մայոր

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունվարին:

Գործունեություն

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Նշանակվել է 5-րդ զորամիավորման հրամանատար:

Շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչումը:

Նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Նշանակվել է 4-րդ զորամիավորման հրամանատարի պաշտոնում:

Զբաղեցրել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը:

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

Կրթություն

Սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը:

Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:

Ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողություններին

1984 - 1986թթ.  - ծառայել է Խորհրդային բանակում:

Պարգևներ

«Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան, «Արիություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների, «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ» գերատեսչական մեդալներ:

Պարգեվներ