ՀՀ ՊՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀՀ ՊՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Գրիգոր Արամյան

Նշանակվել է ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում 2017 թվականի հոկտեմբերի 9-ին:

Գործունեություն

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ:

ՀՀ հարկային ծառայության կազմակերպական և վերահսկողական վարչության առաջատար մասնագետ, ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ:

ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչության գլխավոր մաքսային տեսուչ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաքսային հսկողության ռիսկերի կառավարման բաժնի պետ:

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և գնումների մեթոդաբանության վարչության ներքին աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ:

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական:

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և գնումների մեթոդաբանության վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

ՀՀ դատական դեպարտամենտի ներքին աուդիտի վարչության պետ:

Ներքին Աուդիտորների Վերստուգողների և Հաշվապահների ասսոցիացիայի նախագահ:

ՀՀ պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչության պետ:

Կրթություն

Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտությունը՝ ապրանքագետ:

Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի վերապատրաստում հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Այլ գործունեություն

Գիտամանկավարժական գործունեությունը

  • Եղել է Պետական եկամուտների նախարարության այնուհետև կոմիտեի ուսումնական կենտրոնի դասախոս, ՀՀ ֆինանսների նախարարության Ուսուցման կենտրոն, Ներքին աուդիտի շարունակական մասնագիտական վերապատրաստման դասախոս:
  • 2017թ. Ներքին աուդիտի շարունակական մասնագիտական վերապատրաստման դասախոս:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ: 22 երկրի Պետական ֆինանսների կառավարման գծով փորձի փոխանակման և գործընկերների փոխադարձ աջակցության PEM PAL /Public Expenditure Management Peer Assisted and Learning/ Ներքին աուդիտի ռիսկերի գնահատման խմբի ղեկավար:
  • Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է 3 տասնյակից ավելի վերապատրաստումների 11 երկրներում՝ Հաշվապահական հաշվառում, հարկային հարաբերություններ, մաքսային գործ, ToT, ներքին աուդիտ, պետական գնումներ և ռիսկերի կառավարում թեմաներով:
  • 2011թ. մինչ օրս ՀՀ պետական կառավարման Ակադեմիայի իրավագիտության ամբիոնի դասախոս:

 

Հեռ.` (+37410) 29-43-17
Էլ. փոստ` grigor.aramyan@mil.am