…
29 Հունիսի, 2020 17:57Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ:
Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին: