Ստուգումներ մարտական հենակետերում

26 Հունիսի, 2020 16:20
Հունիսի 25-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր:

Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։

Հաշվի առնելով մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` զինծառայողները հրահանգավորվել են ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Տարածել