Ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները

12 Հունիսի, 2020 16:50
2-րդ զորամիավորումում ամփոփվել են հունիսի 9-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարների գործողությունները, ներդաշնակ և օպերատիվ գործելու կարողությունները, մատնանշել արձանագրված թերությունները և տվել  դրանց շտկման վերաբերյալ հանձնարարականներ:

  • Տարածել