Մեկնարկել են դասախոսություններ ՌՈւՀ-երի դասախոսական կազմի և ունկնդիրների համար

2 Հունիսի, 2020 17:12
Հունիսի 2-ին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության` պաշտպանական կրթության զարգացման ծրագրի շրջանակներում տեսակոնֆերանսի ձևաչափով մեկնարկեց ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի և ունկնդիրների համար նախատեսված երկամսյա դասախոսությունների շարքը: Պաշտպանության և անվտանգության ոլորտի միջազգային փորձագետների ներգրավմամբ անցկացվող դասախոսությունները ներառում են առաջնորդության, ռազմական պատմության, ժամանակակից պատերազմների վարման, ինչպես նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման և արդյունավետ կառավարման ոլորտները: Թեմաներն ընտրվել են ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների մասնագիտական հետաքրքրությունների հաշվառմամբ և միտված են դասախոսական կազմին մասնագիտական և մեթոդական աջակցության ցուցաբերմանը:

Առաջին բանախոսությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի Հայաստանի պատասխանատու, պրոֆեսոր Սվեն Գարայսը` «Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքի կիրառումը ժամանակակից մարտական միջավայրում» թեմայով:

Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններից առաջինն է, ում հետ անցկացվում է նմանատիպ ձևաչափով ծրագիր:

  • Տարածել