5-րդ զորամիավորումում անցկացվում է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

20 Մայիսի, 2020 16:09
Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

 Զորավարժության առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ:

Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակն ու մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում արագ և ճշգրիտ գործելու կարողությունները:

  • Տարածել