«Զինուժ» 18.04.2020թ.

18 Ապրիլի, 2020
Հանուն անձնակազմի առողջության և անվտանգ ծառայության. Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում պաշտպանական գերատեսչությունը բոլոր մարզերում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Play

Ճանապարհ դեպի բարձունք. Կարգախոսին հավատարիմ ուսումնական գործընթացն է վերսկսել Մոնթե Մելքոնյան վարժարանը: Անվտանգության նկատառումներով պայմանավորված անձնակազմը նախ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում է անցել:

Ուսումնական ակտիվ եռուզեռ վարժադաշտում և առաջնագծում. Զինծառայողները շարունակում են կատարելագործել մասնագիտական հմտությունները՝ պատրաստ ցանկացած պահի հետ մղել պայմանական ու իրական հակառակորդի հարձակումները:

Եվ երկաթյա նժույգ սանձողները. Բանակի լավագույն տանկիստները արագ ու անվրեպ խոցել են բոլոր թիրախները. Գնահատականը՝ գերազանց:

  • Տարածել