Շտաբային մարզումներ 5-րդ զորամիավորումում

23 Ապրիլի, 2020 16:13
Ապրիլի 21-ից 22-ը 5-րդ զորամիավորման վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի, բացազատվել են հրամանատարական կետեր: Մարտական տարբեր իրավիճակներում հրամկազմի արագ կողմնորոշման և ճշգրիտ որոշումների ընդունման հմտությունների զարգացման նպատակով առաջադրվել են պայմանական խնդիրներ, ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանն ու մասնագիտական գիտելիքները:

  • Տարածել