«Զինուժ» 04.04.2020թ.

4 Ապրիլի, 2020
Լրացավ ապրիլյան քառօրյայի 4-րդ տարին։ Ժամանակագրությունն ու հայկական ստորաբաժանումների աննահանջ պայքարը՝ հանուն հայրենիքի ու հաղթանակի։
Play

Տղաներ, որոնք հերոսացան հենց ապրիլյան պատերազմի առաջին ժամերին, սխրանքներ, որոնք պահեցին մեր սահմանն ու անվտանգությունը և համախմբում, որ պսակվեց հաջողությամբ։ Հայրենիքի իրական պաշտպանները։

Լուսանկար, որ ծնվեց պատահական, մեկ ակնթարթում ու դարձավ ամենահայտնին՝ ապրիլյան վավերագրությունից։ Բացառիկ մանրամասները՝ մարտական ընկերության ու զինական եղբայրության ֆոտոալբոմից։

Եվ պայքար կորոնավիրուսի դեմ Զինված Ուժերում։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այլևս մեկուսացման գոտի չէ, ախտահանվել է ու ապրիլի երկրորդ կեսից կվերսկսի դասերը։

  • Տարածել