Ստուգայց զինված ուժերի զորամասերում

20 Մարտի, 2020
Մարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում:

Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի  պետի    հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ:

  • Տարածել