ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարզական միջոցառումներ

6 Մարտի, 2020
Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչությունը մարտի 3-ից 5-ը ՊՆ վարչական համալիրում կանանց ներգրավմամբ կազմակերպել և անցկացրել է սեղանի թենիսի, շաշկու և հրաձգության առաջնություն:

Մրցումներն անցել են կազմակերպված, առողջ ու անզիջում պայքարի մթնոլորտում:

Մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

  • Տարածել