Զինուժ 22.02.20

22 Փետրվարի, 2020
Շտկել թերությունները և հասնել գերազանց արդյունքի: Մարտավարաշարային ակտիվ մարզումներով զորքերում մեկնարկել է բանակային նոր ուսումնաշրջանը:
Play

Միշտ պատրաստ մարտի. Հարավային սահմանի պահապանները շարունակում են շուրջօրյա մարտական հերթապահությունը՝ ոչ մի վայրկյան չթուլացնելով զգոնությունը:

Զորային փորձարկումներից մինչև սերիական արտադրություն: Զինուժը ներկայացնում է հայկական ռազմարդյունաբերության ոլորտի առաջանցիկ զարգացման միտումներն ու հաջողությամբ գործարկված ռազմատեխնիկական միջոցների կատարելագործման տեսլականը:

Զգուշավոր ու զգոն վիրտուալ տիրությում: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այցելել է զորամաս, ժամկետային զինվորների հետ զրուցել կիբեռտիրույթում խոցելի թիրախ չդառնալու նրբությունների մասին:

Եվ յուրաքանչյուրի խնդիրն այստեղ բոլորինն է, յուրաքանչյուրի ապաքինումը՝ մեկ միասնական երազանք: Զինծառայողներին լիարժեք կյանք վերադարձնելու հատուկ առաքելությամբ իր գործունեությունն է շարունակում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:

  • Տարածել