ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը

3 Դեկտեմբերի, 2019
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հանդիսությանը ելույթ են ունեցել ԶՈւ ԳՇ զինվորական նվագախումբը և երգի ու պարի համույթը: Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ կոմպոզիտորների ու երգահանների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել հանրապետության հայտնի կոմպոզիտորներ, մշակույթի վաստակավոր գործիչներ, դպրոցականներ, զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանատների ներկայացուցիչներ:

  • Տարածել