Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

15 Նոյեմբերի, 2019
Նոյեմբերի 15–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:

  • Տարածել