Զորավարժություն` մարտական հրաձգությամբ

8 Նոյեմբերի, 2019
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։

Ըստ զորավարժության սցենարի` հրետանային դիվիզիոնը պաշտպանությունից անցել է հարձակման, խոցել հավանական հակառակորդի կրակային դիրքերը, զբաղեցրել բարենպաստ դիրքեր։  

  • Տարածել