Այց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

15 Հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան է այցելել Կանադայի թագավորական քոլեջի ավագ դասախոս Ալան Ուայթհորնը:

Ռազմական համալսարանի ղեկավարության հետ հանդիպմանը Ալան Ուայթհորնը ծանոթացել է կրթօջախի կառուցվածքին և ուսումնական ծրագրերին, ներկայացրել թագավորական քոլեջի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, իրականացվող հեռավար տեղաբաշխված կրթական ծրագրերը:

Ալան Ուայթհորնը շրջել է կրթական հաստատության տարածքում, եղել Ռազմական համալսարանի թանգարանում, գրառում կատարել պատվավոր այցելուների մատյանում:

  • Տարածել