ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը

11 Հոկտեմբերի, 2019 13:45
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը և նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

«Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն:

  • Տարածել