Զորամիավորումներում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

10 Հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 8-ից 10-ը զորամիավորումներում անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ձմեռային շահագործման ռեժիմի փոխադրման պարապմունքներ: Անձնակազմին ցուցադրվել են սպառազինության տեխնիկական սպասարկման եղանակներն ու առանձնահատկությունները, հրահանգավորում է անցկացվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Ցուցումներ են տրվել սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկումը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:

  • Տարածել