ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը

8 Օգոստոսի, 2019
Այսօր «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ-ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։

Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը, բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել, ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։

Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս կազմավորված ֆուտբոլային թիմն առաջիկայում բազմաթիվ հաղթանակներ կտոնի՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատիվը։ 

  • Տարածել