ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է «Էրուդիտ» մրցափուլում

8 Օգոստոսի, 2019
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում, կայացել է մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլը:

Այն անցկացվել Է թեստավորման ձևաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Մրցույթի արդյունքներով.

Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրել է 1-ին տեղը,  Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի և Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը:

Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձևն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին և 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում:

Հիշեցնենք, որ զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

  • Տարածել