Անցկացվել է «Բարեկամության տուն» միջոցառումը

8 Օգոստոսի, 2019 13:07
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության և ենթակա զորամասերից կազմված խումբը Հնդկաստանի հանրապետությունում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկ-2019» մրցման շրջանակում կազմակերպել է «Բարեկամության տուն» միջոցառումը, որտեղ հյուրերին ներկայացվել են հայկական մշակույթը, պատմությունը: Նրանց հյուրասիրել են հայկական խոհանոցի բարիքները:
  • Տարածել