Սեմինար-պարապմունք

7 Օգոստոսի, 2019 16:30
Օգոստոսի 5-ից հինգերորդ զորամիավորման ենթակա N զորամասում ստորաբաժանումների հրամանատարները մասնակցում են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անցկացվող «Հրամանատարի աշխատանքի կարգը՝ ամերիկյան բանակի ստանդարտներով» թեմայով դասընթացին: Նմանատիպ դասընթացներն ու փորձի փոխանակումը զինծառայողների մոտ բարձրացնում են տեսական և գործնական գիտելիքները: Զինծառայողները ծանոթանում են նաև օտարերկրյա զինված ուժերի հրամանատարների աշխատանքային կարգին և ներկայիս մարտահրավերներին:
  • Տարածել