Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են

14 Մայիսի, 2019 18:04
Մայիսի 4-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք:

Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր պարապմունքների, կատարում մարտական հրաձգությամբ ուսումնական խնդիրներ:

Դաշտային ելքը կավարտվի մայիսի 18-ին:

  • Տարածել