Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
29 Ապրիլի, 2019 18:20Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:
Զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումներն անհատական կրակով և հրետանային համազարկերով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը: