Զինուժ 20.04.19

20 Ապրիլի, 2019
Զինվորական մասնագիտություն, որի կարևորությունն անհնար է գերագնահատել։ Ինժեներական զորքերի զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը՝ «Զինուժի» օբյեկտիվում:
Play

Պայմանական մարտադաշտում այս շաբաթ բանակի բուժծառայողներն էին: Զորավարժություն՝ ռազմաբժշկական ծառայության փայլուն գործողություններով:

Պատրաստ՝ ցանկացած պահի ուսումնական թռիչքը փոխարինել մարտականով: Մեր երկրի օդային սահմանները պաշտպանելու կապիտան Կարապետյանի բանաձևը՝ «Պատիվ ունեմ» հեռուստաէջում:

«Զինուժը» ներկայացնում է «Զորական» համույթի և Արամ MP3-ի առաջին համատեղ աշխատանքի առաջին փորձերը: Ազգային ու հայրենասիրական երգերը կկատարվեն նոր շնչով ու գործիքավորմամբ:

Հայաստանի և աշխարհի ժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան՝ «Զինուժի» ավանդական խորագրում։ «Զինանոցը» ներկայացնում է ռուսական արտադրության Կորդ գնդացիրը:

Եվ՝ հայտնի հեռուստախոհարարի մեկ օրը զորամասում։ Անձնակազմն այս անգամ ճաշակել է Սարգիս Մկրտչյանի պատրաստած կերակրատեսակները։ Մասնագիտությունս՝ խոհարար:

  • Տարածել