4-րդ զորամիավորումում անցկացվում են հրամանատարական հավաքներ

12 Ապրիլի, 2019 15:23
4-րդ զորամիավորումում անցկացվում են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետերի և սպաների հնգօրյա հրամանատարական հավաքներ:

Հավաքների ընթացքում սեմինարների, գործնական և ստուգողական պարապմունքների միջոցով կատարելագործվում են սպաների գործնական հմտությունները, հստակեցվում պատերազմական իրավիճակներում հակաօդային պաշտպանության գործողությունները մարտական փաստաթղթերի վարման կարգը, ստուգարքների անցկացման միջոցով ստուգվում սպաների գիտելիքները մարտավարամասնագիտական ու հրթիռակրակային առարկաներից:

  • Տարածել