Զինուժ 30.03.19

30 Մարտի, 2019
Օպերատիվ հավաքներ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ։ Զինուժի բարձրագույն սպայակազմին հանդիպել է գործադիրի ղեկավարը:
Play

Օպերատիվ հավաքն անցկացվել է նաև զորավարժարաններում։ Գործնական ցուցադրությամբ աչքի են ընկել հատուկ նշանակության ստորաբաժանումները։ ԱՊՀ երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների օլիմպիադան՝ Հայաստանում: Միջազգային հավաքի կարևոր դրվագները: Հայրենիքի պաշտպանի ճանապարհի մեկնարկը՝ ռազմաուսումնական հաստատությունից։ Հատուկ ռեպորտաժ լավագույն կուրսանտների և ապագա հրամանատարների մասին: Եվս մեկ նորություն «Զինուժի» այս եթերաշրջանում: Հարցազրույցների շարք՝ նոր ու վերազինված տաղավարում: Առաջին հյուրը պաշտպանության նախարարի տեղակալն է, առաջին թեման՝ ռազմական կրթությունը:

  • Տարածել