Մարզական միջոցառումներ 3-րդ զորամիավորումում

15 Մարտի, 2019 17:48
Մարտի 13-ից 16-ը 3-րդ զորամիավորումում անցկացվում է «բանակային ձեռնամարտ» և «ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևերի մրցումների ներզորամասային փուլը, որին մասնակցում են ենթակա զորամասերի մարզիկ-զինծառայողները: Մրցումներն անցկացվում են ենթակա զորամասերում ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու, ռազմակիրառական մարզաձևերն առավել զանգվածային դարձնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու, զորամիավորման թիմը համալրելու և համաբանակային մրցումներին բարձր մակարդակով պատրաստվելու նպատակով:
  • Տարածել