Քայլերթ 5-րդ զորամիավորումում

15 Մարտի, 2019 17:46
5-րդ զորամիավորման ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են երթեր, որոնց ընթացքում ստուգվում է զինծառայողների դիմացկունության աստիճանը: Զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները նախապես ընտրում են երթուղիները, ստուգում անձնակազմի զենքն ու հանդերձանքը:

Մասնակիցները, նախքան երթը, անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորում են ստանում, ինչպես նաև բուժզննում անցնում:

Երթերի նպատակն է ամրապնդել զինծառայողների դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, ստորաբաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելու ունակությունները:

  • Տարածել