Անցկացվում են տեղագրական-երկրաբաշխական ծառայության պետերի ուսումնամեթոդական հավաքներ

13 Մարտի, 2019 15:24
Մարտի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ N զորամասում, ըստ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի կողմից անցկացվում են ԶՈՒ հրետանու տեղագրական-երկրաբաշխական ծառայության պետերի ուսումնամեթոդական հավաքներ:

Հավաքներն անցկացվում են զորամիավորումների և ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության կենտրոնական ենթակայության հրթիռային և հրետանային զորամասերի տեղագրական-երկրաբաշխական ծառայության պետերի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով:

  • Տարածել