Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին

8 Փետրվարի, 2019
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։

Կորպորացիայի ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

  • Տարածել