Զորակոչ

22 Հունվարի, 2019
Ընթացքի մեջ է 2018 թ. ձմեռային զորակոչը: Զորակոչիկների հետ տարվա աշխատանքների շրջանակում նախնական տեղեկություններ են տրվում զինծառայողների իրավունքների, իրենց հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ: Ներկայացվում է նաև «Ես եմ» ծրագիրն ու դրա առանձնահատկությունները:

Զորամասերում ժամկետային պարտադիր զինծառայողների հետ տարվող աշխա­տանքների արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈւ-ում ներդրված է «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»: Գրքույկ­ների լրացումն սկսվում է տարածքային զինկոմիսարիատներում: Ձևավորված հանձնա­ժողովների կազմում ԱՀՏԱ վարչության սպաները հանրապետական հավաքակայանում ստուգում են տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկների» վարման կարգը, որում ներառված տեղեկություններն օգնում են զորամասի հրամանատարությանն ավելի արագ ճանաչելու զինվորին և ապահովում նորակոչիկների՝ ծառայության հարմարվելու գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

  • Տարածել