Մամուլի հաղորդագրություն

8 Դեկտեմբերի, 2018 16:52
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի շուրջ:

Բաց դասի ձևաչափով անցկացված քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողներ ու դասախոսներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, փորձագետներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերն ու հետագա նախագծերը:

  • Տարածել