ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին

25 Հոկտեմբերի, 2018 12:41
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին:

Կարևորելով ՀՀ պաշտպանության նախարարության և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվող խաղերի դերն ու նշանակությունը՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է տղաների տպավորություններով։ Նախարարը բարձր է գնահատել ռազմամարտավարական խաղերի դերը սփյուռքահայ երիտասարդների համախմբման, հայրենիք-սփյուռք կապերն առավել կենսունակ դարձնելու և առարկայական ծրագրերի վերածելու գործում։

  • Տարածել