ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է արտագնա դասընթաց

28 Սեպտեմբերի, 2018 16:36
Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման գործառույթներ իրականացնող պաշտոնյաները: Հնգօրյա ինտերակտիվ դասախոսությունների, խմբային պարապմունքների ու վարժությունների արդյունքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային բյուջետավորման շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արդյունքայնության, արժեքային արդյունավետության որոշման, անորոշության պայմաններում որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հիմունքներին:

  • Տարածել