Պահեստազորի սպաների ընդունելություն

8 Սեպտեմբերի, 2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն:

Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից:

Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-44-64 հեռախոսահամարով:

  • Տարածել