Տեղի է ունեցել շրջանավարտների երդմնակալությունը

2 Օգոստոսի, 2018 16:21
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2.5-ամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում նաև հաճախել են ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։

Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն իրենց մշտական տեղակայման վայրն ու  կմեկնեն զորամասեր՝ ղեկավարելու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ։

  • Տարածել