«Հայ զինվոր»-ը` նոր մատուցմամբ և բովանդակությամբ

9 Հուլիսի, 2018

Լույս է տեսել ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսի անդրանիկ համարը, որը նոր` առավել հարուստ, հետաքրքիր ու բազմազան հրապարակումներ, թեմատիկ առավել մեծ ընդգրկում կունենա: Այն հնարավորություն կտա ընթերցողին «Հայ զինվորի» էջերում գտնել իր հոդվածը, իր հեղինակին, իրեն հուզող հարցերի արծարծումն ու դրանց պատասխանները: «Հայ զինվորի» խմբագրակազմը ներդնելու է բոլոր ջանքերը, որ հանդեսը դառնա յուրաքանչյուրինը` հավատարիմ մնալով ազգային գաղափարախոսությանն ու ընդգծված ազգային նկարագրին:

«Հայ զինվոր» հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է www.hayzinvor.am կայքում:

  • Տարածել