ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

9 Ապրիլի, 2018
Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

  • Տարածել