ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը
23 Օգոստոսի, 2017 19:26Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:
Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին:
Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: