Անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը
25 Մարտի, 2017 21:13«ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման պաշտպանական գործողության նախապատրաստում» թեմայի շրջանակում անցկացված վարժանքների նպատակն էր կատարելագործել կառավարման կետերի աշխատանքային խմբերի ներդաշնակումը, զարգացնել միացյալ խմբավորման գործողությունների նախապատրաստման և անցկացման հմտությունները:
Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդն ուժեր է կուտակում սահմանամերձ շրջաններում` նպատակ ունենալով հատել ՀՀ պետական սահմանը։ Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Որոշում է կայացվում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին։ Դրան զուգահեռ իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործությունների պլանով նախանշված միջոցառումները:
Զորավարժությանը ներգրավված պաշտոնատար անձինք տեղում ճշգրտել են նախատեսված միջոցառումների անցկացման շրջանները, հստակեցվել է դրանց կատարման ժամանակացույցը: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջադրված խնդիրների կատարման, Միացյալ զորախմբի գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ներդաշնակման վերաբերյալ տվել է որոշակի հանձնարարականներ: