3-րդ բանակային զորամիավորումում մեկնարկել է փորձարարական զորավարժություն
6 Սեպտեմբերի, 2016 18:00Փորձարարական զորավարժության ժամանակ խաղարկվելու է մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխհամագործակցության կազմակերպումը։
Զորավարժության նպատակն է պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում ձևավորել անհրաժեշտ հմտություններ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
Տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժությանը՝ որպես դերակատարներ, ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ։